երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ օգոսոսին 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում «Կանաչ» բենզալցակայանի հարևանությանմբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Մ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

  • Կիսվել: