հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, մեկը՝ վիրավոր է

Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, մեկը՝ վիրավոր է

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ՝ վիրավոր է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանն ու տեսուչ Վարազդատ Գրիգորյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ներկայացան ոչխարի հոտի տիրոջ բարեկամներ ու ընկերներ, ասում էին, որ կարևորը մարդի չի տուժել, ու, որ ամենկարևորն է, «Զոզո» ավանակին բան չի եղել, մնացածը կյանք ա, ոնց որ Թումանյանն էր ասում՝ օրեր են, կմթնեն ու անց կկենան: 

  • Կիսվել: