ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսով հիվանդներից 660-ը թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ

Կորոնավիրուսով հիվանդներից 660-ը թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ

Կորոնավիրուսով հիվանդների շրջանում ներկա պահին 660 մարդ թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Փոխնապարարը հայտնեց, որ 6 հիվանդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին։ 

«Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, ցավոք, մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Ընդհանուր առողջացածները 1572-ն են, փաստացի բուժվողները՝ 2218»,- հայտնեց առողջապահության փոխնախարարը։

Նշենք, որ այսօր կառավարությունը նիստում ընդունեց արատակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը երկարաձգելու մասին որոշումը։ 

  • Կիսվել: