հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսից բուժվել է 28 քաղաքացի․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից բուժվել է 28 քաղաքացի․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: