ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսից 1 մլն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով ԵԽ երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը

Կորոնավիրուսից 1 մլն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով ԵԽ երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը

Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն բնակչի հաշվով 17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)»,-գրել է նա:

  • Կիսվել: