ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում վիրահատություններ են հետաձգվում, տուրիստականները խնդրի առաջ են կանգնել

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում վիրահատություններ են հետաձգվում, տուրիստականները խնդրի առաջ են կանգնել

Երևանում գործունեություն իրականացնող տուրիստական գործակալությունները մեծ խնդրի առաջ են կանգնել. դեպի Եվրոպա մեկնել ցանկացող քաղաքացիների պակաս են զգում: InfoPort.am-ի հետ զրուցած տուրիստական մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ փոխանցեցին, որ քաղաքացիները վերադարձնում են գնած տուր փաթեթները:

Պատճառը եվրոպական երկրներում տարածվող նոր տեսակի կորոնավիրուսն է:

«Ընկերությունները հիմա վատ վիճակում են, մարդիկ թռիչքի տոմսերն են վերադարձնում՝ նույնիսկ իմանալով, որ գումարի վերադարձ չկա: Էդքան աշխատում ենք, վերջում գալիս քենսըլ են անում», - փոխանցեցին տուրիստական ընկերություններից մեկից:

Նաև նշեցին, որ որոշ հաճախորդներ փորձում են փոխել ուղևորության օրերը՝ այն ավելի ուշ կազմակերպելու համար:

«Այս պահին խնդիրներ կան, խորհուրդ կտանք ամրագրումներ չանել», -մեզ ասացին տուրիստական ընկերություններից մեկից, երբ փորձեցինք դեպի Եվրոպա ամրագրում անել:

Ընկերությունների ներկայացուցիչները նշում էին, որ լուրջ ֆինանսական կորուստներ ունեն, որ դեռ հայտնի չի կկարողանան վերականգնել տարվա մեջ՝ իրավիճակի շտկման դեպքում, թե ոչ։

«Էսպես, որ երկար շարունակվի շատերը գոնե ժամանակավորապես կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշեցին տուրօպերատորները։

Նշենք, ոչ կորոնավիրուսը նեգատիվ հետևանքներ է թողել ոչ միայն ճանաչողական, այլև բժշկական տուրիզմի վրա։ Ինչպես մեզ ասացին ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում հատկապես զարգացած է պլաստիկ վիրաբուժության և ատամնաբուժության ուղղվածության բժշկական տուրիմը։

Երկու ոլորտի մասնագետներն էլ մեր թղթակցի հետ զրույցում հավաստեցին, որ բազմաթիվ արտասահմանյան պացիենտնել չեղարկել են իրենց այցելությունները՝ ընդ որում աշխարհագրական ամենա տարբեր ուղղություններից։ Զբոսաշրջության պետական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ արդյոք կորոնավիրուսի տարածումն ազդել է դեպի Հայաստան զբոսաշրջային ներհոսքի և Հայաստանից մեկնելու տեմպերի վրա և որքան վնաս է կրել հանրապետությունը այս ընթացքում, սակայն պատասխանատուները դեռ չեն արձագանքել մեր հարցմանը:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը այսօր հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

  • Կիսվել: