երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ՀՀ-ի մասնակցությամբ կայանալիք ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսը

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ՀՀ-ի մասնակցությամբ կայանալիք ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսը

Կորոնավիրուսի տարածման վտագի պաատճառով չեղարկվել է Բեռլինում կայանալիք ITB Berlin ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը, որին պիտի մասնակցեր նաև մեր երկիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «ITB Berlin ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը, որը պետք է կայանար Բեռլինում 2020 թ. մարտի 4֊7, որին նաև մասնակցելու էր Հայաստանը միասնական տաղավարով, րոպեներ առաջ չեղարկվեց։

Որոշումը կայացվել է ցուցահանդեսի կազմակերպիչների և Գերմանիայի կառավարության որոշման համաձայն` հաշվի առնելով կորոնավիրուսի աշխարհով տարածման վտանգը։ Որոշման մանրամասները ստորև»:

  • Կիսվել: