ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի նոր բռնկման հիմանական օջախները արդյունաբերական և սպասարկման ոլորտներում են․ վարչապետ

Կորոնավիրուսի նոր բռնկման հիմանական օջախները արդյունաբերական և սպասարկման ոլորտներում են․ վարչապետ

Կորոնավիորւսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ այդոլորտներում արձանագրվում է դեպքերի 75-80%-ը։ Պատճառն, ըստ վարչապետի, մայիսի 4-ից սահամանփակումների աստիճականակն նվազեցումն է։ 

«Ամենամեծ վարակվածության դեպքերը արձանագրվել են բանկային համակարգում,- ասաց Փաշինյանը և մանրամասնեց․- Կառավարության իրականացրած հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որ միտված էր աջակցելու աշխատանք չունեցող քաղաքացիներին, պատճառ դարձավ, որպեսզի մարդիկ հավաքվեն բանկերում, իսկ բանկերը, ցավոք, ոչ բոլոր դեպքերում կարողացան պահպանել անվտանգության կանոնները և ստացվեց, որ մենք մեր օգնություններով մարդկանց նաև օգնել ենք վարակվել»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նաև շեշտեց, որ թեև կորոնավիրուսի նոր բռնկամն առումով  վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, բայց իրենց քաղաքականության շնորհիվ Հայաստանւ աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրներից է, ազգային արժույթն էլ ամենակայուն վիճակում է։

 

 

  • Կիսվել: