երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Կոպիրկինը խոսել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության անխախտելիության մասին

Կոպիրկինը խոսել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության անխախտելիության մասին

Երեւանի ՛՛Մոսկվայի տանը՛՛ տեղի է ունեցել Ռուս հայրենակիցների խորհրդաժողովը՝ ՛՛Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 30 տարին. ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ներդրումը երկկողմ համագործակցության մեջ՛՛ թեմայով:

Գիտաժողովը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՀՀ ԿՍՊ)՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսական տան և Երևանում ՛՛Մոսկվայի տուն՛՛  կենտրոնի աջակցությամբ:

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայրենակիցների կարևոր դերակատարությանը:

Դեսպանը գոհունակությամբ խոսեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստանում տեղի ունեցած միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ դրանք երկու ժողովուրդների բարեկամության անխախտելիության հերթական վկայությունն են:

 

  • Կիսվել: