երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոչնչացվեն «Նաիրիտի» թունավոր թափոնները

Կոչնչացվեն «Նաիրիտի» թունավոր թափոնները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է ոչնչացնել ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի քիմիական նյութերը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը։

Նա նշեց, որ նախարարությունն արդեն իսկ Ֆինանսների նախարարություն դիմում է ներկայացրել, որպեսզի 35 քիմիական նյութ ոչնչացնելու համար միջոցներ տրամադրվեն։ Դրանց պաշարները պահվում են գործարանում։ 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, սակայն հայտնի չէ, թե ՛՛լաքէթինոլ՛՛ անվամբ նյութից ինչպես կարելի է ազատվել։ Նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պետք։

՛՛Հայաստանցի գիտնականները զբաղվում են լաքեթինոլի ոչնչացման տարբերակ գտնելու հարցով, այդ խնդրով դիմել ենք նաև միջազգային տարբեր կազմակերպություների։ Լաքեթինոլի ինքնայրումը պայթյուն կարող է առաջացնել՛՛,-ասաց Միրզախանյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ պետությունը պետք է մի քանի տասնյակ մարդ պահի, որոնք պատասխանատու են վտանգավոր նյութերի պահպանման պայմանների համար։

  • Կիսվել: