ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոչ ենք անում իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ԼՂ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման դեմ․ ստորագրահավաք Change.org-ում

Կոչ ենք անում իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ԼՂ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման դեմ․ ստորագրահավաք Change.org-ում

Change.org կայքում ստորագրահավաք է մեկնարկել, որում կոչ է արվում հասցեական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված աղաղակող ագրեսիայի վերաբերյալ։ Ստորագրահավաքին արդեն միացել է 26 494 մարդ։

 

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի ժողովուրդներին, Եվրոպական խորհրդարանի անդամներին և ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակին իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վարձկանների օգտագործման դեմ: Այդ կենսական հարցերի շուրջ լռությանը կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան թուրքերի ձեռքով իրականացրած հայ ժողովրդի Ցեղասպանության կրկնությանը»,-նշված է ստորագրահավաքի նկարագրության մեջ:

Նշվում է նաև, որ «Ալիևի և Էրդողանի գործողությունների հետևանքով վտանգված է ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը»։

 

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Եվրոպական միությունը, ինչպես և նախկինում, կպաշտպանի իր արժեքներն ու բարոյական սկզբունքները ավտորիտարիզմի և ահաբեկչության դեմ»,- ասված է ստորագրահավաքի նկարագրության մեջ:

  • Կիսվել: