երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
ԿԽՄԿ-ն Վայոց ձորի, Գորիսի ու Կապանի ԲԿ-ների բուժաշխատողների համար անցկացրել է անհետաձգելի բուժօգնության դասընթաց

ԿԽՄԿ-ն Վայոց ձորի, Գորիսի ու Կապանի ԲԿ-ների բուժաշխատողների համար անցկացրել է անհետաձգելի բուժօգնության դասընթաց

Հայաստանում ԿԽՄԿ ընկերությունը Վայոց Ձորի, Գորիսի ու Կապանի բժշական կենտրոնների բուժաշխատողների համար անցկացրել է անհետաձգելի բուժօգնության դասընթաց՝ նախատեսված առաջին գծի բժշկական օգնության սպասարկողների համար, որոնք սահմանափակ ռեսուրսներով կառավարում են սուր և կյանքին սպառնացող իրավիճակներ:
 
Դասընթացին մասնակցել է 51 աշխատակից՝ 19 բժիշկ ու 32 բուժքույր, որոնցից 39-ը հաջողությամբ հաղթահարել են բոլոր վարժությունները, թեստերն ու քննությունները։
 
Անհետաձգելի բուժօգնության այս դասընթացը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԿԽՄԿ-ի կողմից՝ Անհետաձգելի բուժօգնության միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ:

  • Կիսվել: