շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ԿԽՄԿ աջակցությամբ սահմանամերձ Խնածախ ու Վաղատուր գյուղերում չմշակվող հողատարածքը դարձել է վարելահող

ԿԽՄԿ աջակցությամբ սահմանամերձ Խնածախ ու Վաղատուր գյուղերում չմշակվող հողատարածքը դարձել է վարելահող

Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքի Խնածախ ու Վաղատուր գյուղերում օգնել ենք մելիորացնել 60 հա նախկինում չմշակվող հողատարածք՝ դարձնելով այն վարելահող։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից:

՛՛Նաև տրամադրել ենք 18 տոննա ցորենի սերմացու ծրագրից օգտվող 43 գյուղտնտեսություններին։ Հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում ևս տրամադրել ենք աջակցություն՝ 114 տնային տնտեսությունների տրամադրելով 34 տոննա ցորենի սերմացու` 119 հեկտար վարելահողի համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: