ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող

Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող

Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով Քննչական կոմիտե հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ծնողներից մեկը։

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտե էին հրավիրվել Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման վարույթով 3 անչափահասներ։

Ծնողները մեզ պատմեցին, որ երեխաները դեպքից հետո դիմել են հիվանդանոց, ստացել բուժօգնություն, ինչից հետո հրավիրվել են Քննչական կոմիտե։

Նրանք նշեցին, որ անչափահասներին մեղադրանք առաջադրված չէ։

Հիշեցնենք, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև ապրիլի 27-ին բախում էր տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվել էր հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսել էին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում՝ կանանց:

  • Կիսվել: