երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կիրանցի բնակիչը համաձայնել է փոխհատուցման առաջարկին. բնակիչ

Կիրանցի բնակիչը համաձայնել է փոխհատուցման առաջարկին. բնակիչ

Կիրանցում սահմանազատման հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցնող տներից մեկի  սեփականատերը համաձայնել է կառավարության առաջարկած  փոխհատուցմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ին հայտնեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը:

«Տիկին Խանումն այսօր արդեն իրերն է տեղափոխում Իջևանում գնված բնակարան: Բայց ասել է, որ իր վագոն տնակը տեղափոխեն գյուղի այլ թաղամաս, որտեղ կշարունակի ապրել»,-պատմում է գյուղի բնակիչը:

Համաձայնել է արդյո՞ք փոխհատուցման առաջարկին մյուս տան սեփականատերը՝ Մհերը, Կարեն Ղազարյանը տեղեկություն չունի, սակայն նշում է, որ նա վաղուց է իր տան տանիքն ու լուսամուտները քանդել, միայն պատերը թողել:

Հիշեցնենք, որ կառավարությունը Կիրանցի այն բնակիչներին, որոնց սեփականությունը սահմանազատման հետևանքով անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ, մինչև հունիսի 24-ը ժամանակ էր տվել տներն ազատելու համար:

 

  • Կիսվել: