շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կինը գլխի մասում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց․ ամուսինը փաստերի ճնշման տակ խոստովանել էր արարքը

Կինը գլխի մասում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց․ ամուսինը փաստերի ճնշման տակ խոստովանել էր արարքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՜ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբյանի, և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 03։55-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։

Գոհար Բ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր։

Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Հ․-ին, ով փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ Գոհար Բ․-ին պատճառել վնասվածք, այլև հայտնել է, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանով։

Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։

  • Կիսվել: