ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դեռևս անձը չպարզված տղամարդու դի

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դեռևս անձը չպարզված տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանութան Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են դեռևս անձը չպարզված 30- 35 տարեկան տղամարդու դի:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: