ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոզերի անկման պատճառը անաերոբ ինֆեկցիան է եղել

Խոզերի անկման պատճառը անաերոբ ինֆեկցիան է եղել

Ալավերդու խոշորացված համայնքի Աքորի բնակավայրում խոզերի անկման պատճառները պարզելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի համապատասխան մասնագետները դեպքի վայրում անկած խոզերից կատարել էին նմուշառումներ և ուղարկել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»՝ լաբորատորիա փորձաքննություն կատարելու նպատակով:

Լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. ինչպես տեղեկացանք, հայտնաբերվել են անաերոբ ինֆեկցիայի հարուցիչներ:

Համաձայն մարզային անասնաբուժական ծառայության մասնագետների տրամադրած տեղեկատվության՝ վերոնշյալ ինֆեկցիայի առաջացման և տարածման պատճառը խոզերի ոչ ճիշտ պահման հետևանք է (հիգիենիկ պայմանների բացակայություն, կենդանիների խիտ տեղաբաշխում):

Հիվանդության չտարածման և կանխարգելման նպատակով Աքորի բնակավայրում Լոռու մարզպետարանի, համայնքապետարանի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության մարզային ծառայության համապատասխան մասնագետների հրահանգով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կենդանիներին փակ տարածքում պահելու, մորթն արգելելու, անկած կենդանիները բնակավայրից հեռու՝ անասնագերեզմանոցում թաղելու, համապատասխան ախտահանիչ նյութերով վարակի օջախները ախտահանելու, կողմնակի մարդկանց շարժը վարակի տարածքում արգելելու և այլն:

 

 

  • Կիսվել: