շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր վթար՝ Գայի պողոտայում․ կան տուժածներ

Խոշոր վթար՝ Գայի պողոտայում․ կան տուժածներ

Հունիսի 1-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Note», «Opel Astra G» (վարորդ՝ Լ. Հ․) և մեկ այլ «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած երկու քաղաքացու, որոնցից մեկը (Ս․ Հ․, ծնված 1989 թ.) շպրտվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա և արգելափակվել բեռնախցիկի հատվածում. փրկարարները վերջինիս դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մյուս տուժածը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: