հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում.  կա 1 զոհ, 3 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում.  կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 25-ամյա Արամ Մ-ի վարած Opel մակնիշի և Բջնի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խ-ի վարած ՎԱԶ 21091 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ 21091-ի ուղևոր Խորեն Հ-ն մահացել է, իսկ վարորդ Գեղամ Խ-ն, Opel-ի վարորդ Արամ Մ-ն և վերջինիս ուղևոր՝ Սարուխան գյուղի բմակիչ, 32-ամյա Էդվարդ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Բախման հետևանքով ՎԱԶ 21091-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: