երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող անտառում. ժամանել են ԱԻ նախարարն ու ՓԾ տնօրենը

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող անտառում. ժամանել են ԱԻ նախարարն ու ՓԾ տնօրենը

Արդեն  4 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջ-փրկարարարներ պայքարում են Ծիծեռնակաբերդի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հրդեհի վայր  են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարար Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը;  Հրշեջները  մոտ 40 վայրից մեծ դժվարությամբ մոտենում են կրակի օջախներին, որպեսզի կարղանան նախ կանխել կրակի տարածումն, ապա մարել այն:

Հրշեջների  աշխատանքը դժվարանում է  նաև քամու պատճառով, քանի որ քամին իր սև գործն է անում: Մի խումբ հրշեջներ էլ ուսակիր սրսկիչներով են մարում ծառերի բներում առաջացած կրակի օջախները: Հրդեհի տարածքն այնքան մեծ է, որ հրշեջները մի քանի  «շլանգ» են իրար միացնում, որպեսզի կարողանան այդ  800-1500մ մետր տարածքում ջուր հասցնեն կրակի օջախների վրա:

Թե ինչն է  եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չի: Այս պաին աշխատանքները շարունակվում են և փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանի կարգադրությամբ հերթապահություն է իրականացվում: 

  • Կիսվել: