կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Չ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Արցախ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ «Շորին Ձոր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բախվելով ծառերին՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանթիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի, ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: