ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  Ժամը 22։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանենքերում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանյա Հ-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային  քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: