հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Սևանում. VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին (տեսանյութ)

Խոշոր ավտովթար Սևանում. VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ժամը 13:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ս.-ն, իր վարած VAZ 2112 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատրի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանն ու Սիլվա Ավետիսյանը:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով, պարեկների ու քաղաքացիների օգնությամբ, դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում::

  • Կիսվել: