ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը և «Hyundai»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը և «Hyundai»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է

Հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai»-ը, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Իգոր Նազարյանը, Գարիկ Նազարյանը, Վահե Գասպարյանը և Իշխան Մկրտչյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: