ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Սպիտակ«, մի մասը՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փախանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: