կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, 6 վիրավորների մեջ կան երեխաներ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, 6 վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ` դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Վահրամ Ե-ի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հնրապետության քաղաքացի 56-ամյա Գիա Ք-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գիա Ք-ն, նրա ուղևոր` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Օտարի Վ-ն, Opel-ի վարորդ Վահրամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ Վահրամ Ե-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Նաիրա Մ-ն, 5-ամյա Լիաննա Ե-ն և 5 ամսական Լեո Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնությամ են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոտիկանության Պարեկայնի ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Մանուկ Գրիգորյանն ու Գարիկ Դալլաքյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգաքրի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։ Վթարի մասին պարեկայնի ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: