ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. մեքենան գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. մեքենան գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սալիկներին, ապա գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: