կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր ​ ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Lexus-ն ու ​ Лада-ն, կա վիրավոր

Խոշոր ​ ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Lexus-ն ու ​ Лада-ն, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի դիմաց, ​ բախվել են Lexus GX 470 եւ Лада 21-012 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ​ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, զորամասի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի եւ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Գեւորգ Թումանյանը:​

Դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ​ ՆԳՆ ​ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: