շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում.  բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes»-ները. «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է. փլուզվել է նաև պաշտպանիչ պատը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes»-ները. «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է. փլուզվել է նաև պաշտպանիչ պատը

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել մի քանի մետր քարե պաշտպանիչ պարիսպը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Սուրեն Բաղդասարյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: