ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են ԳԱԶ 3110-ն ու քարով բարձված ԶԻԼ 131-ը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են ԳԱԶ 3110-ն ու քարով բարձված ԶԻԼ 131-ը, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գառնիկ Վ-ի վարած ԶԻԼ 31 մակնիշի Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Անդրանիկ Աբրահամյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Աբրահամյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Լալա Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդնացի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: