երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը բեռնատար Գազելով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը բեռնատար Գազելով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Գազել մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գևորգ Ա-ն տեղում օպերատիվորեն ժամանած  «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների կողմից առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին,  որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: