չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Land Rover-ը բախվել է ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Land Rover-ը բախվել է ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 70-ամյա Նորայր Մ.-ն իր վարած Land Rover Defender մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: