երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժանը 16։20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապահին Գավառի վարչական տարածքում բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ Տեղում ծառայություն են կատարել ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ անչափահասների բաժանմունքի ավագ օպեր լիազոր Գրիգոր Մարգարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վանիկ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Volvo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Lada-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ երթևեկությունը դարձել է միակողմանի։ 

  • Կիսվել: