չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ավետիք Ա․-ն, իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին` Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդի հետ են եղել իր կինը և 2 թոռնիկները։ Բարեբախտաբար, նրանք նույնպես չեն տուժել։ 

  • Կիսվել: