ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. Չարենցի փողոցում բախվել են Mercedes-ն ու բեռնատար ГАЗель-ը

Խոշոր ավտովթար Երևանում. Չարենցի փողոցում բախվել են Mercedes-ն ու բեռնատար ГАЗель-ը

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Սասուն Պետոյանի վարած Mercedes մակնիշի և Հրաչյա Կիրակոսյանի վարած ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Օպերատիվորեն ժանաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սուրեն Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Վահե Մեսրոպյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 

  • Կիսվել: