Խոշոր ավտովթար՝ Արմավիրում. 69-ամյա վարորդը 06-ով բախվել է ծառերին և կողաշրջվել
Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչը՝ 69-ամյա Բենիկ Կարապետյանը, իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդին ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։