երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ BMW-ն մխրճվել է Volvo բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ BMW-ն մխրճվել է Volvo բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Կարապետյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Սեդրակ Առաքելյանի վարած Volvo մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Մ. Կարապետյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախձեռնվել է  վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: