չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Nissan Tiida-ն, КамАЗ-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Nissan Tiida-ն, КамАЗ-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Nissan Tiida, КамАЗ և ЗИЛ Մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հովհաննես Քամալյանն ու Գերասիմ Գրիգորյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: