կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. անվադողերով բարձված բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. անվադողերով բարձված բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գուրգեն Մ-ն իր վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Սուրեն Սահակյանն ու տեսուչ Հովհաննես Ստեփանյանը։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «Բելազ» մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված անվադողերով, և կարծիք կա, որ մեքենան չափից ավելի է եղել բարձված, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։

  • Կիսվել: