երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը, Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը, Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Սերինե Վ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան-Այգավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտեում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերինե Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վ. Ավետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: