չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Խորոնք գյուղում վագոն-տնակ է այրվել․ տուժածներ չկան

Խորոնք գյուղում վագոն-տնակ է այրվել․ տուժածներ չկան

Օգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Արազի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:22-ին, մարվել` 10:18-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր:

  • Կիսվել: