շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհուրդներ, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս. ԱՆ

Խորհուրդներ, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս. ԱՆ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը: Այս մասին հայտնումէ  Առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան խորհուրդները:

՛՛Միշտ ուշադիր կարդացե՛ք կենցաղային քիմիական միջոցների պիտակները նախքան օգտագործելը, որպեսզի իմանաք արտադրանքի հնարավոր ռիսկերի և պատշաճ կիրառման մասին:

Ագրեսիվ մաքրող միջոցների հետ աշխատելիս օգտագործե՛ք ռետինե ձեռնոցներ, ինչպես նաև` անվտանգության ակնոցներ, եթե առկա է աչքերը վնասելու վտանգ:

Կենցաղային բոլոր քիմիական նյութերը պետք է պահվեն երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում՝ պատահական թունավորումից կամ այլ վտանգներից խուսափելու համար:

Մի՛ խառնեք տարբեր ապրանքներ. որոշ մաքրող միջոցներ կարող են փոխազդել միմյանց հետ՝ արտանետելով վտանգավոր գազեր կամ դառնալ ավելի ագրեսիվ:

Ուժեղ հոտով կամ ցնդող արտադրանք օգտագործելիս համոզվե՛ք, որ սենյակը լավ օդափոխվում է՝ վնասակար գոլորշիները ներշնչելուց խուսափելու համար:

Մի՛ անտեսեք ալերգիկ ռեակցիաները. եթե որևէ բան օգտագործելիս մաշկի վրա նկատում եք կարմրություն, քոր, բշտիկներ, հեղուկ արտադրություն, ճաքեր կամ այլ փոփոխոթյուն, անմիջապես դադարեցրե՛ք օգտագործումը և խորհրդակցե՛ք բժշկի հետ՛՛:

  • Կիսվել: