չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառման մեջ: 
 
«Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին: Ընդհանուր վնասի գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կմիավորենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ ազդեցությունը մեղմելու համար»,-նշել է նա:
 

  • Կիսվել: