կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին․ Գագիկ Ծառուկյան

Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին․ Գագիկ Ծառուկյան

Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։ Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։
 
Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։
Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին»։

  • Կիսվել: