երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան

Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես ասված է․

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ:

Հիշողությունը  ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև ցեղասպանությունը  մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հակամարդկային երևույթ ճանաչող ու դատապարտող քաղաքակիրթ աշխարհին` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով։

Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն,  պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին' առանց նահանջելու մեր  ինքնությունից ու պատմությունից»։

  • Կիսվել: