ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. ԱՍՀՆ մամուլի քարտուղար

Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. ԱՍՀՆ մամուլի քարտուղար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տեսանյութում պատկերված երեխաների հնարավոր գտնվելու վայրը։

«Հարգելի’ գործընկերներ, քաղաքացիներ,

խնդրում ենք դադարել հիմա էլ հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. այդկերպ երեխաներին կրկին թիրախավորում ու ավելի խոցելի եք դարձնում»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ  համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: 

ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել տեսանյութի կապակցությամբ։

Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

  • Կիսվել: