Խնդիրը կարգավորվել է․ քաղաքապետի խոսնակը՝ մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի նախամուտքի հեղեղման մասին
Հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով․
«Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակահատվածում նշված խնդիրը կարգավորվել է»։
Ավելի ուշ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ևս հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ
«Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով»,-ասված է հայտարարության մեջ։


