հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ ԱրՊՀ- ում առցանց քննարկում է կազմակերպվել

Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ ԱրՊՀ- ում առցանց քննարկում է կազմակերպվել

Աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 31-ը նշվում է որպես «Խնայողությունների համաշխարհային օր»։ Ամեն տարի ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են նաև ոլորտի պատասխանատուները։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այսօր՝ նոյեմբերի 19-ին, օրվա խորհրդով ԱրՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանի նախաձեռնությամբ կազմակերպել է առցանց միջոցառում` վեբինար-քննարկման ձևաչափով:

Ն. Մելքումյանը, ողջունելով վեբինարի մասնակիցներին, կարևորել է թեմայի արդիականությունը:

«Արցախն այսօր գտնվում է հետպատերազմական ծանր իրավիվիճակում: Կորցնելով բազմաթիվ կյանքեր՝ կորցրել է նաև տարածքներ՝ իրենց ռեսուրսներով, տեսարժան վայրերով:Այսօր Արցախի բնակչության համար հատկապես արդիական է դառնում մնացած բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Անհրաժեշտ է էլ ավելի խորը մտահոգվել գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականության բարձրացմամբ, հայթայթել մնացած հողատարածքները վերամշակելու առավել ինտենսիվ եղանակներ: Պատերազմից հետո մեր հանրապետությունում արդեն իսկ սահմանափակ են էլեկտրաէներգիայի, ջրային և այլ ռեսուրսները: Կարևոր խնդիր է դրանց ողջամիտ օգտագործումը: Մեր բնական հարստությունների հանդեպ հոգատար վերաբերմունքը ապագայում բարեկեցության երաշխիք է ողջ Արցախի բնակչության համար»,- ընդգծել է Ն. Մելքումյանը:

Միջոցառման ընթացքում ֆինանսահաշվային բաժնի 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին թեմայի շուրջ իրենց վերլուծությունները։ Քննարկմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Քաջիկ Խաչատրյանը, համալսարանի դասախոսներ:

  • Կիսվել: