հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել

Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել

Խաշթառակցի հայտնի ընտանիքի հարսի ու թոռան մահվան մասին դեռ հարսի մայրը չգիտի: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը։

 

«Հարսի մայրն էլ հոգեկան խնդիրներ ունի, Երևանում էր, նոր են տուն բերել: Բժիշկն արգելել է, որ հարազատները ասեն աղջկա ու թոռան մահվան մասին: Ասել է՝  եթե իմանա, հնարավոր է, որ վիճակը էլի վատանա: Հեռախոս չեն տալիս մոտը, որ չզանգի, երբ հարցնում է, ասում են լավ ա աղջիկդ էլ, երեխեքն էլ»,- ասաց տիկին Էմման: 

Նրա խոսքով հարսի հարազատներն իրեն են մեղադրում մահվան մեջ. «Ես ինչ անեմ, ես հո չէի ուզում, որ մահանար: Բժիշկներն են մեղավոր, ուժեղ դոզայով դեղ են սրսկել հոգեբուժարանում, տարել են հիվանդանոց, ասել են արդեն մահացել ա: Ամեն ինչ արել եմ 12 հոգանոց ընտանիքի համար: Տանը ջուր չունենք քաշած, էդքան արել եմ: Մինչև հիմա թոռանս տխուր աչքերին նայում, տանջվում եմ, նկարը կողքս դրած ա միշտ: Խեղճ երեխես թազա շորի, կոշիկի ու խաղալիքի կարոտ էր, տենց խողճ էլ մահացավ: Սիրտս կտոր-կտոր ա լինում»:
 

Տիկին Էմման նշեց, որ հարսին հարազատները չեն թողել, որ իրենց գյուղում հուղարկավորեն՝ երեխայի կողքին: «Ախպերը ասեց տանում եմ մեր գյուղում թաղեմ, չբերեցին էստեղ»:

 

  • Կիսվել: